Home / Տեսանյութեր / Ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ ՍԴ-ին. ակտիվիստները պահանջում են վավերացնել ժողովրդի հաղթանակը

Ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ ՍԴ-ին. ակտիվիստները պահանջում են վավերացնել ժողովրդի հաղթանակը

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ սկսել է քննել ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները:

ՍԴ-ի շենքի դիմաց առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել է մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջում են դատարանից «վավերացնել ժողովրդի հաղթանակը նախագահական ընտրություններում»:

Ինչպես ընտրությունների արդյուքնները բողոքարկող և ԿԸՀ-ի կողմից հրապարակած թվերը չեղյալ ճանաչելու մասին դիմումների հանձնման օրը՝ մարտի 4-ին, այսօր ևս ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին մոտենալ ՍԴ-ի շենքին՝ հորդորդելով նրանց անցնել փողոցի դիմացի մայթը կամ դատարանի շենքից մոտ 30 մետր հեռու անցկացնել ակցիան:

«Այսօր երկուշաբթի է, ՍԴ-ն սկսել է աշխատանքը, ճիշտ չի լինի, եթե  քաղաքացիներին թույլ տանք մոտենալ և աղմկել դատարանի պատուհանների տակ»,- ասել է Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը:

Այս պահին ակցիայի մասնակիցները պաստառներով կանգնել են ՍԴ-ի շենքից որոշակի հեռավորության վրա:

Tekali Taxi