հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ապրիլի 9-ին իմ երեխաները դպրոց չեն գնալու». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ապրիլի 9-ին իմ երեխաները դպրոց չեն գնալու». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին շրջանում առավել քննարկվող թեմաներից է՝ ինչու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները շտապեցին շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ իբր նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ երկրների նախագահները իրենց ծառայության բերումով պարտավոր են արձանագրել իրողություններ, իսկ տվյալ դեպքում այն, որ Սերժ Սարգսյանը մնացել է իշխանության:

«Արձանագրել են՝ հիմնվելով ԿԸՀ-ի արձանագրության վրա: Որևէ պետության ղեկավար չի կարող առաջնորդվել նրանով, որ պետք է կասկածով վերաբերվի ԿԸՀ-ի որոշումներն: Այդ դեպքում միջազգային քաոս կհաստատվի: ԿԸՀ-ի արձանագրությունը իրողություն է, որը կա, գոյություն ունի, և այդ իրողությանն են արձագանքում ոչ միայն այլ երկների ղեկավարները, այլև հայաստանյան կառավարման մարմինները: Այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր չէ չեզոքացնել այդ իրողությունը: Հնարավոր է, ԿԸՀ-ի սահմանած իրողությունը անհրաժեշտ է չեզոքացնել քաղաքացիական հոտևողական քայլերի միջոցով: Հզորագույն քայլը ապրիլի 9-ի հանրահավաքն է: Եկեք թեկուզ տեսականորեն ձևակերպենք՝ ի՞նչ կարող է այդ օրը տալ հայ ժողովրդին: Պատկերացրեք տեսարան՝ Սերժ Սարգսյանը համալիրում՝ նեղ շրջանակի առջև, երդում է տալիս, իսկ հազարավոր քաղաքացիներ հավաքվում են հրապարակում՝ ի նշան նրա, որ չեն ընտրել Սերժ Սարգսյանին ու չեն ճանաչում նրա իշխանությունը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա խոստովանել է, որ երբեք առանցքային չի համարել հանրահավաքների մասնակիցների թիվը, սակայն այս անգամ կարևոր է հենց դա, քանի որ, Փաշինյանի խոսքով, ապրիլի 9-ին սովորական հանրահավաք չէ: Այդ օրը հայաստանցիները պետք է ձևակերպեն մի նոր իրողություն՝ կենդանի փաստաթուղթ, ընտրությունների արձանագրում, որի հետ չեն կարող հաշվի չնստել թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի կառավարման մարմինները:

«Անհրաժեշտ է, որ քաղաքացիների ներկայությունը հաշվարկվի 7, 8, 9 հարյուր հազարներով, մեկ միլիոնով: Դա պիտի լինի քաղաքացիական օվկիանոս: Կհաջողվի անել՝ կլինի կոնկրետ իրավիճակ, չի հաջողվի՝ կլինի բոլորովին այլ իրավիճակ է», – ասել է Փաշինյանը:

Նա չի ցանկացել կանխատեսումներ անել և հետագա զարգացումների տարբերակներ ներկայացնել:

«Այսօր ուզում եմ հայտարարել՝ ապրիլի 9-ին, ժ. 11.00-ին իմ ընտանիքի՝ կնոջս ու 3 մանկահասակ երեխաներիս հետ լինելու եմ այստեղ՝ Ազատության հրապարակում: Այդ օրը իմ երեխաները դպրոց չեն գնալու, մենք աշխատանքի չենք գնալու՝ հանրահավաքի հաշվին», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ազատության հրապարակից մարդկանց բացակայութունը Սերժ Սարգսյանը կարող է մեկնաբանել որպես լուռ համաձայնություն իշխանությունը բռնազավթելու իր գործելակերպի հետ:

«Թույլ չենք տա, որ նա երդում կատարի մեր անունից: Պարոնայք նախագահներ, եթե Սերժ Սարգսյանին նախահահ եք համարում, դա ձեր խնդիրն է, բայց Սերժ Սարգսյանը գերտերությունների կամ երևէ մեկի հետ հարաբերություններում մեր ընտանիքը չի ներկայացնում: Մեր հանրապետությունը չի ունեցել ու չի ունենալու Սերժ Սարգսյան անունով նախագահ, և հրապարակ ենք գալու այդ դիրքորոշումը ի ցույց դնելու: Ապրիլի 9-ին, ժ. 11.00-ին՝ ընտանյոք հանդերձ, գալու ենք տոնելու փետրվարի 18-ին տարած լուսավոր հաղթանակը, գալու ենք տոնելու մեր քաղաքացիությունը, մեր քաղաքացիության հաղթանակը: Եվ ուրեմն՝ հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: