Home / Հայաստան / Միջադեպ սահմանին. ՊՆ-ն ադրբեջանցի զինծառայողների վիճակը ոչ ադեկվատ է որակել

Միջադեպ սահմանին. ՊՆ-ն ադրբեջանցի զինծառայողների վիճակը ոչ ադեկվատ է որակել

Այսօր կեսօրին Տավուշի մարզի սահմանամերձ գոտում՝ Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան), միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության:

«Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա», – ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Tekali Taxi