Home / Տեսանյութեր / ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանել Լիբիա զենքի մատակարարման մասին տեղեկությունը

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանել Լիբիա զենքի մատակարարման մասին տեղեկությունը

Ուկրաինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալբանիան և Հայաստանը և ևս 8 երկրներ ոչ օրինական կերպով զենք են մատակարարել Լիբիա Մուամար Քադաֆիի կենդանության օրոք, երեկ հաղորդել է ամերիկյան The Washington Post-ը: Համաձայն հրապարակման, այդ երկրները խախտել են ՄԱԿ-ի էմբարգոն: Նշենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն իսկ հերքել տարածված տեղեկատվությունը:

Ամերիկյան թերթը նշում է, որ որոշ դեպքեր արդեն ապացուցված են, մյուս դեպքերի առնչությամբ հետաքննություն է շարունակվում:

Խոսքը գնում է ինչպես ծանր և թեթև զինատեսակների, ինչպես նաև զինամթերքների  մասին: 94 էջանոց զեկույցը 5 ռազմական փորձագետներ են պատրաստել, որոնք 15 երկիր են այցելել, ինչպես նաև 10 անգամ եղել են Լիբիայում:

Epress.am-ն այսօրվա ընթացքում փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից:

Արտգործնախարարության աշխատակիցները նշել են, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը զբաղված է: Epress.am-ը հարցը ուղարկել է Բալայանին նաև հաղորդագրության միջոցով, ապա կրկին զանգահարել ԱԳՆ, որտեղից ասել են, որ  շատ զբաղված է, այլապես հարցին պատասխանած կլիներ:

Tekali Taxi