Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժել է ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումը՝ մայիսի 5-ին ուսումնական հաստատություններ հանդիսացող ընտրատեղամասերից Սերժ Սարգսյանի նկարները հանելու վերաբերյալ: Այս մասին Գասպարին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ակտիվիստը նշում է, որ հղում էր արել Եվրոպական կոնվեցիայով երաշխավորված խղճի ազատությանը և Ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածին՝ հավասար ընտրության իրավունքի մասին:
«Հետևություն էի արել , որ ընտրությանը մասնակցող և մեկ կուսակցության և երկրի նախագահ հաամարվող ՍՍ-ի նկարը կարող է ընկալվել հոգեբանական ճնշում ընտրողի ազատ կամարտահայտման վրա, և խաթարվի նրա ընտրության հավասար իրավունքը… Հանձնաձողովը մերժեց իմ դիմումը», – գրել է Գասպարին՝ հավելելով, որ, հավանաբար, որոշումը կբողոքարկի վարչական դատարանում: