Գլխավոր / Հայաստան / Ծառուկյանի հեռանալուց հետո մարդիկ հարձակվել էին ուտելիքի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծառուկյանի հեռանալուց հետո մարդիկ հարձակվել էին ուտելիքի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբովյանում այսօր օծվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությանը Ծառուկյանը հրավիրել էր պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով արարողությանը մասնակցում էր որդու հետ:
Օծումից հետո եկեղեցու մոտակայքում հյուրերի համար սեղաններ էին գցել: Խնջույքի ավարտին, երբ Գագիկ Ծառուկյանը հյուրերի հետ հեռացել է, հավաքված մարդիկ հարձակվել են սեանների վրա և վերցրել են ուտելիքն ու ջրեղենը: