Home / Հայաստան / Վրաստանյան հեռուստաընկերության ղեկավարին չեն թողել Ադրբեջան ղարաբաղյան կնիքի պատճառով

Վրաստանյան հեռուստաընկերության ղեկավարին չեն թողել Ադրբեջան ղարաբաղյան կնիքի պատճառով

Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին բերման են ենթարկել Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից ժամանելուց հետո: Նրան արգելել են Ադրբեջան մուտք գործել, քանի որ Ախվլեդիանիի անձնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու մասին կնիք են տեսել: Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ հղում կատարելով Facebook սոցիալական ցանցում առկա հաղորդումներին:

Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը և Ադրբեջանի սահմանային ծառայության ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը:

Անցյալ շաբաթ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ բոլոր այն անձինք, ովքեր «այցելում են օկուպացված տարածքներ առանց Ադրբեջանի թույլտվության» պերսոնա նոն-գրատա են հայտարարվելու:

Tekali Taxi