Home / Հայաստան / Ակտիվիստներն ԱԺ-ի մոտ ակցիա են կազմակերպում. դեմ են գազի գնի մասին փակ քննարկմանը

Ակտիվիստներն ԱԺ-ի մոտ ակցիա են կազմակերպում. դեմ են գազի գնի մասին փակ քննարկմանը

Այսօր 17:15-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են կազմակերպում: Այդ ժամին ԱԺ-ում գազի սակագնի հետ կապված փակ քննարկում է տեղի ունենալու, որին մասնակցելու են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Տարածած հայտարարության մեջ ակտիվիստները նշում են, որ թույլ չեն տալու առանց շահագրգիռ հանրության ներկայացուցիչների մասնակցության և փակ դռների հետևում ընդունել որոշումներ, որոնք անմիջապես վերաբերելու են հանրության լայն զանգվածին:

«Եթե մեր պետական այրերը գնան այդ քայլին, ապա մենք այդ որոշումները համարելու ենք կեղծ և ապօրինի ու շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները», – ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi