Home / Հայաստան / Պատգամավորների աշխատավարձերից պահել են Սերժ Սարգսյանի երդմանը չմասնակցելու համար

Պատգամավորների աշխատավարձերից պահել են Սերժ Սարգսյանի երդմանը չմասնակցելու համար

Ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պատգամավորների աշխատավարձերից պահումներ է արել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Պատգամավորներն ԱԺ-ի ղեկավարության որոշման մասին իմացել են աշխատավարձը ստանալու պահին:

Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

«ՀԺ»-ի թղթակցի գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի՞ պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքա՞ն գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր:

Tekali Taxi