Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի փեսայի ՀԷԿ-ը պետությանը թանկ էլէներգիա է վաճառում. թերթ

Սերժ Սարգսյանի փեսայի ՀԷԿ-ը պետությանը թանկ էլէներգիա է վաճառում. թերթ

Դեբեդ գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանը, որը տնօրինվում է «Ձորագետ» ընկերության կողմից, պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին, ավելի կոնկրետ փեսային՝ Միքայել Մինասյանին: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ տվյալ լուրերը երբեք չեն հերքվել, բայց այդ մասին որևէ կոնկրետ ապացույց էլ չկա:

«Սակայն կա մի փաստ, որը գրեթե ուղղակիորեն ապացուցում է այդ պնդումը: «Ձորագետ» ՍՊԸ-ի գրանցման իրավաբանական հասցեն, ըստ այդ ընկերության տարեկան հաշվետվության, Երևանի Գ.Նժդեհի 56/2 հասցեն է: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն հասցեում է գտնվում Սան Մարինոյի գլխավոր հյուպատոսի «նստավայրը»: Եվ հիմա կռահեք, թե ով է Սան Մարինոյի պատվավոր, այն էլ գլխավոր հյուպատոսը: Հենց նույն Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան», – նշում է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթն ընդգծում է, որ «ՁորաՀԷԿ» կոչվող հիդրոէլեկտրակայանը իր տեխնիկական բնութագրերով հայաստանյան ՀԷԿ-երի «ադամանդներից» մեկն է համարվում՝ հզոր, չափազանց ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրող կայան է:

«Տարիներ առաջ այս ՀԷԿ-ը հայտնվեց Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարության որոշմամբ, չգիտես ինչ պատճառաբանությամբ, ՀԷԿ-ը տրվեց Պաշտպանության նախարարությանը: Նախարարն այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր: Հետո ՀԷԿ-ի հետ տեղի ունեցան մետամարֆոզներ: Ամբողջ գույքը չնչին գներով վաճառվեց «Ձորագետ» ՍՊԸ-ի»: Ու ստացվեց, որ այդ հրաշք ՀԷԿ-ը ֆիզիկապես պատկանում է «Ձորագետ» ՍՊԸ-ին, իսկ իրավաբանորեն պատկանում է Պաշտպանության նախարարությանը: 2011 թվականին կառավարությունը ՊՆ-ի նախաձեռնությամբ լուծարեց «ՁորաՀԷԿ»-ը և այդ հիդրոէլեկտրակայանը դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի լիակատար սեփականությունը: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ քանի դեռ ՀԷԿ-ը պատկանում էր ՊՆ-ին, պետությունն այդտեղ արտադրված էլէներգիայի յուրաքանչյուր կվտ.ժամը գնում էր 3-6 դրամով: Հենց այն դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի սեփականությունը, նրանից մեկ կվտ.ժամը սկսեցին գնել 24 դրամով», – նշում է «Հայկական ժամանակ»-ը:

Լուսանկարը՝ armtimes.com

Tekali Taxi