Home / Հայաստան / Թբիլիսիի դատարանը «բանտային սկանդալի» գործով վճիռ է կայացրել

Թբիլիսիի դատարանը «բանտային սկանդալի» գործով վճիռ է կայացրել

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 14-ին մեղադրական վճիռ է կայացրել  Թբիլիսիի Գլդանի բանտում կալանավորների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերած 16 մեղադրյալների նկատմամբ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»: Մեղադրյալները դատապարտվել են 6 ամսից մինչև 6 տարի 9 ամիս ազատազրկման: Նրանցից մեծ մասը նաև տուգանվել են՝ 2 հազար լարիի չափով (մոտավորապես $1200):

«Բանտային սկանդալը» սկսվել է 2012 թվականի սեպտեմբերի 18-ին, երբ տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում էր՝ ինչպես են Գլդանի №8 բանտում խոշտանգումների ենթարկում կալանավորներին: Հանրության վրդովմունքն առաջացրած տեսանյութերը Թբիլիսիում և երկրի մի շարք երկրներում դարձան բողոքի ակցիաների առիթ: Դեպքի հետևանքով Վրաստանի Պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարության ղեկավար Խաթունա Կալմախելիձեն և Վրաստանի ՆԳՆ ղեկավար Բաչո Ախալայան հրաժարական էին տվել:

Նշենք, որ երեկ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի միջնորդության հիման վրա քրեական պատասխանատվությունից ազատվել է սկանդալային տեսանյութերի հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեն՝ «քննության հետ հատուկ համագործակցության» մասին ընթացակարգային գործարքի արդյունքում: 

Tekali Taxi