Home / Հայաստան / «Հողեմ գլուխդ», «բոմժ». լրագրողն ու պատգամավորը վիճել են ԱԺ-ում (ՎԻԴԵՈ, սղագրություն)

«Հողեմ գլուխդ», «բոմժ». լրագրողն ու պատգամավորը վիճել են ԱԺ-ում (ՎԻԴԵՈ, սղագրություն)

Այսօր Ազգային ժողովի միջանցքում վիճաբանել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որից հետո նրանց զրույցին միջամտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Վիճաբանությունն ավարտվել է Այվազյանի և Վեզիրյանի փոխադարձ վիրավորանքներով:

Վեճի սկզբում «Դու ասա բիզնես ունե՞ս, թե չէ» Մանուկյանի հացին՝ Վարդան Այվազյանը պատասխանել է. «Կարմիր դիպլոմով գռուզչիկ եմ աշխատել: Միանգամից չեմ էկել, մինիստր աշխատել: Քեզ պես միանգամից պատրաստի չեմ ստացել»:

Մանուկյանը հորդորել է Այվազյանին օրենքով աշխատել և չգողանալ: Այվազյանն ասել է. «Ցույց տուր գողացածս, այ գող, մի տեղ ցույց տուր»:

Այդ պահին Գոհար Վեզիրյանն ասել է Այվազյանին. ««Հետքը» գրեց»:

Վ.Ա. Փողը վեկալեց, գրեց: Ի՞նչ գրեց Հետքը, փողը տվել են, գրել ա: Էդ ինչ-որ գրել ա, տալիս եմ քեզի: Էդ հանքերը, 30 հատ հանք տալիս եմ քեզի:

Գ.ՎԻնձ պետք չի, տարեք ձեր նախագահին տվեք:

Վ.Ա. Իմ նախագահին, խնդրում եմ, մի՛ բան արա, քո նախագահին կտամ:

Գ.Վ. Դե ուրեմն ինձ պետք չի:

Վ.Ա. Դե հանգիստ մնա… Որ ասում ես՝ Հետքը գրեց… (զուգահեռաբար Գոհար Վեզրիյանը ինչ-որ բան է ասում, որը հստակ չի լսվում): Ինչո՞վ: Ինչո՞վ:

Գ.Վ. Ինչո՞վ որ ապրում էիք մինչև հիմա, ինչով… 

Վ.Ա. (Ընդհանտում է) Ինչով եմ մինչև հիմա ապրում: Իմ առողջությունս, իմ դուխս դնում եմ, ապրում եմ:

Գ.Վ. Դե տենց էլ շարունակեք:

Վ.Ա. Շարունակում եմ, դու ես վնգստում: (Զուգահեռաբար Գոհար Վեզիրյանն ասում է՝ Մի գոռացե՛ք)

Գ.Վ. Վնգստացողն էլ դուք եք, վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բոմժ:

Վ.Ա. Աղջի, ի՞նչ, ինչ ասի՞ր:

Գ.Վ. Բոմժ:

Վ.Ա. էդ որ լրագրող ես, դա քեզ բան չի անում, խելքդ գլուխդ հավաքի:

Գ. Վ. Դու էլ պատգամավոր ես, նորմալ խոսա, խելքդ դու գլուխդ հավաքի: Սրան նայի (կողքից ասում են՝ Գոհար, լավ):

Վ.Ա. Լսի, հողեմ գլուխդ, բերանս ա բացել տալի:

Գ.Վ. Լավ, հերիք ա հաչաս:  

Վ.Ա. Փոշտի թանաքաման:

Տեսանյութը՝ yerkir.am

Tekali Taxi