Home / Հայաստան / Վարդան Այվազյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Ինչ-որ դատարանի որոշումը որոշիչ չէ»

Վարդան Այվազյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Ինչ-որ դատարանի որոշումը որոշիչ չէ»

Այսօր ԱԺ-ում Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին  հարկային և մաքսային պարտավորություններից ազատելու նախագծի քննարկման ժամանակ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ զավեշտալի է այն փաստը, որ օրինագիծը քննադատողներին ներդրումները վանելու մեջ մեղադրում է մի իշխանություն, որի բնապահպանության նախարարը (ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյան – Epress.am) «Global Gold Corporation» ընկերությունից 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել:

Լևոն Զուրաբյանի դիտարկմանն արձագանքելու համար խոսք է խնդրել Վարդան Այվազյանը, ով հայտարարել է, որ Դաշնային դատարանի որոշոմը որոշիչ չէ:

«Անկախություն հորջորջացող իմ ընկերոջը, իրավական գիտելիքների մեծ գիտակին, ուզում եմ խորհուրդ տալ, որ ինչ-որ երկրի վարչական դատարանի որոշումը ցիտելու փոխարեն, ցիտի միջազգային արբիտրաժի որոշումը»,- ասել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ կարելի է Հայաստանի վարչական դատարանում վճիռ ընդունել, օրինակ, Ալիևի դեմ. այլ հարց է, որ որոշ մարդիկ դա չեն ուզի անել:

Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին ռուսաստանյան «Русский Репортер» պարբերականը հայաստանյան իրականության մասին հրապարակումների շարք էր սկսել ԱՄՆ Պետդեպի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսաստանյան կողմից տրամադրել էր WikiLeaks-ը, և այդ շարքի Հայաստանին վերաբերող  հոդվածներից մեկում արծարծվել էր Վարդան Այվազյանի անունը:

Փաստաթղթում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց  բախվել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC)-ը Հայաստանում:

ԱՄՆ Պետդեպին ուղարկված նամակում Գոդֆրին պատմում է այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ բանակցությունների ընթացքի մասին:

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, Վարդան Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը:

Tekali Taxi