Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը Արցախում հանդիպում է պաշտոնյաների հետ. աղբյուր

Ռոբերտ Քոչարյանը Արցախում հանդիպում է պաշտոնյաների հետ. աղբյուր

Այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանը հանդիպումներ է ունենում ԼՂՀ տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել թերթի տեղեկությունը, թե Քոչարյանը գտնվում է ԼՂՀ-ում։

«Մենք որևէ պաշտոնական բան տվե՞լ ենք այդ կապակցությամբ, եթե ոչ, ապա այդ դեպքում ես որևէ բան չեմ կարող ասել։ Կարող է լինի այնպիսի հանդիպում, որի մասին ես տեղյակ չեմ։ Եթե պաշտոնական հանդիպում լիներ, մենք կտեղեկացնեինք, այլ բան ես չգիտեմ», – ասել է մամուլի խոսնակը:

Tekali Taxi