Home / Հայաստան / «ԱՎԾ-ի անակնկալը». մայիսին Հայաստանում տնտեսական անկում է գրանցվել

«ԱՎԾ-ի անակնկալը». մայիսին Հայաստանում տնտեսական անկում է գրանցվել

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակած այս տարվա առաջին 5 ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, մեղմ ասած, անակնկալ էին նույնիսկ ամենահոռետեսների համար։ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում նման գնահատական է հնչեցրել տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը:

«Մեր պալատական վիճակագիրները, որոնք կարողանում էին օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ պարզունակ մեքենայություններ անելով 1.9 տոկոս տնտեսական անկումը ներկայացնել որպես 7.2 տոկոս տնտեսական աճ, այս անգամ անկարող են գտնվել «լավատեսական ուղերձներ» հղել մեր հասարակությանը։

Այս տարվա մայիսին, անցած տարվա մայիսի համեմատ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսով, ինչը առաջին անգամ է տեղի ունենում վերջին երկուսուկես տարիների ընթացքում։ Նշված ժամանակահատվածում չի եղել գոնե մեկ դեպք, որ որևէ ամսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվի այդ ցուցանիշի նվագում։ Եվ ընդհանրապես, ԱՎԾ-ի կողմից մայիսին արձանագրված գրեթե բոլոր ցուցանիշներով անկումը զգալի է», – գրել է Գևորգյանը:

Նշենք, որ անցյալ տարվա մայիսի հետ համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.4, գյուղատնտեսությունը՝ 1.3, շինարարությունը՝ 15.9, արտահանումը՝ ավելի քան 13 տոկոսով: Առևտրի շրջանառության աճ է գրանցվել 0.5 տոկոս, միևնույն ժամանակ գնաճը կազմել է 5.2 տոկոս, իսկ աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով: 

Tekali Taxi