Home / Հայաստան / Կիպրոսում հնարավոր չէ առանց անձի թույլտվության իր անունով օֆշոր գրանցել. դատախազ

Կիպրոսում հնարավոր չէ առանց անձի թույլտվության իր անունով օֆշոր գրանցել. դատախազ

Կիպրոսում հնարավոր չէ որևը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ խոսելով «օֆշորային սկանդալի» մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որևը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է․ «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»:

Ճշգրտող հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»:

Կիպրոսի դատախազը նշել է, որ ինքը խնդրի առնչությամբ այսօր խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

«Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչև իմ մեկնելը և ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել», – ասել է Կլերիդեսը:

Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալը ծագել էր hetq.amհրապարակումից հետո, որում նշված էր, թե Կիպրոսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով գրանցված ընկերություն կա: Վարչապետը և արքեպիսկոպոսը հերքել են իրենց առնչությունը ընկերությանը, իսկ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, որ ինքն ընկերությունը գրանցել է առանց Սարգսյանի և Կճոյանի գիտության:

Tekali Taxi