Home / Հայաստան / Պուտինն Ալիևին Իբրագիմբեկովի հետ չի փոխի, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը

Պուտինն Ալիևին Իբրագիմբեկովի հետ չի փոխի, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը

Եթե Մոսկվային պետք լինի, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցող ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրագիմբեկովը գրանցվի, ապա այդպես էլ կլինի, քանի որ Ադրբեջանի իշխանությունների մտքով անգամ չի անցնի Կրեմլի կամքին դեմ գնալ:

Գալիք ընտրությունների հիմնական ինտրիգը, նրա խոսքով, նրանում է, որ ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը դեռևս չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել իրենց թեկնածուների հարցում: Չնայած նրան, որ իշխող կողմն արդեն կողմնորոշվել է, սակայն որոշակի ինտրիգ է մտցնում Մեհրիբան Ալիևայի առաջադրման հարցը: Ընդդիմությունում նույնպես դեռևս ամեն ինչ պարզ չէ: Այս կողմը կարծես թե միասնական թեկնածու է ընտրել Ռուստամ Իբրագիմբեկովին, սակայն այս իրադրությունում ինտրիգ է ավելացնում այն, որ Իսա Գամբարն անընդմեջ խոսում է նախագահական ընտրություններին իր թեկնածության առջադրման մասին:

«Փաստորեն, իշխանությունն ու ընդդիմությունը հավատարիմ են մնում սպասողական մարտավարությանը: Միևնույն ժամանակ, իշխանությունն ունի կեղծիքների հստակ ծրագիր, և այն մանրամասն մշակված է: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն ավելի քիչ ուժեր ունի և սպասում է ինչ-որ մեկի ազդանշանին: Ընդդիմությունը չունի ոչ վճռականություն, ոչ ռեսուրսներ. բոլորը սպասում են, թե երբ է վերադառնալու Իբրագիմբեկովը և որոշի հետագա մարտավարությունը: Վերջերս մի ռուսաստանցի լրագրող ինձ հարցրեց՝ Իբրագիմբեկովն ինչ շանսեր ունի: Ես նրան ասացի, որ դա կախված է ոչ թե Ադրբեջանի ժողովրդից, այլ Ռուսաստանից: Մեր իշխող էլիտան առևտրական և պրիմիտիվ է, և եթե տեսնի, որ Մոսկվան այս ընտրություններում աջակցում է Իբրագիմբեկովին, ապա հավատացնում եմ, այնպիսի վազք կսկսեր, որ անգամ աշխարհի լավագույն աթլետները կնախանձեին նրանց:

Եթե Մոսկվային պետք լինի, որ Իբրագիմբեկովը դառնա նախագահի թեկնածու, ապա, անկախ նրա քաղաքացիությունից, նա կգրանցվի: Մեր իշխանությունների մտքով անգամ չի անցնի Կրեմլի կամքին դեմ գնալ: Եթե նրանք Մոսկվայի հրամանով համաձայնել են հրաժարվել Ղարաբաղից, ապա, ի՞նչ եք կարծում, դեմ կգնայի՞ն Իբրագիմբեկովի թեկնածության առաջադրման հարցում»,- նշել է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, Պուտինն Իլհամ Ալիևին Ռուստամ Իբրագիմբեկովի հետ փոխելու ակնհայտ պատճառ չունի:

«Ալիևը 100%-ով համապատասխանում է և Արևմուտքի, և Ռուսաստանի շահերին»,- եզրափակել է նա: 

Tekali Taxi