Home / Հայաստան / Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ են տալիս չայցելել Ղարաբաղ և Ադրբեջան

Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ են տալիս չայցելել Ղարաբաղ և Ադրբեջան

Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան ուղևորություններից՝ հնարավոր ահաբեկչությունների պատճառով:

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս առաջին հերթին խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելությունից, քանի որ «Ադրբեջանի և Հայաստանի սահմանին» հնարավոր է փոխհրաձգություն: Ինչպես հայտնում է mke.ee կայքը, գերատեսչությունը նշում է, որ այդ տարածքում օդային ճանապարհորդությունը նույնպես կարող է վտանգավոր լինել:

«Ադրբեջանում Էստոնիան ոչ դեսպանատուն ունի, ոչ պատվավոր հյուպատոսություն: Հարկ եղած դեպքում օգնություն ստանալու համար հարկավոր է դիմել Բաքվում Լատվիայի դեսպանատուն կամ Եվրամիության որևէ երկրի մոտակա ներկայացուցչություն»,- ասված է հայտարարության մեջ: 

Tekali Taxi