Home / Հայաստան / Աբովյան փողոցում նախարարի եղբոր սրճարանի շինարարությունն առայժմ կասեցվել է. թերթ

Աբովյան փողոցում նախարարի եղբոր սրճարանի շինարարությունն առայժմ կասեցվել է. թերթ

Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է սրճարան բացել։

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, ապօրինի շինարարության հեղինակը և սրճարանի սեփականատերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (լուսանկարում) եղբայրն է՝ Յուրա Բեգլարյանը։

Թերթը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում այս տարածքը դարձյալ պատկանում էր Բեգլարյաններին, և այնտեղ տեղադրված սրճարաններն ու բուտիկները ապամոնտաժվել են երևանցիների ճնշման արդյունքում։ Հիմա դրանք կրկին վերադառնում են՝ ավելի ճոխ ժամանցի կենտրոնի տեսքով։

Թերթի աշխատակիցը երեկ ականատես է եղել, թե ինչպես ժամը 19:00-ի սահմաններում դեպքի վայր են ժամանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները։

«Նրանց հաջողվեց կասեցնել շինարարական ապօրինի աշխատանքները։ Սակայն երկաթյա կոնստրուկցիաների ապամոնտաժման մասին դեռևս վաղ է խոսել», – նշում է թերթը:

Tekali Taxi