Home / Հայաստան / Իշխանությունները չեն կարող դուրս գալ ՌԴ-ի դեմ. ինչու Հրաչյա Հարությունյանի դեպքը զայրացրեց հայերին

Իշխանությունները չեն կարող դուրս գալ ՌԴ-ի դեմ. ինչու Հրաչյա Հարությունյանի դեպքը զայրացրեց հայերին

Վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը ևս մեկ անգամ առիթ է հանդիսացել, որպեսզի քաղաքական, հասարական գործիչ Շանթ Հարությունյանը խոսի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող դուրս գալ Ռուսաստանի դեմ:

Ռուսաստանը հայ ժողովրդին ազգովի ապտակել  է՝ ասելով՝ «դու ով ես, որ մեր ուզածին [նախագահական ընտրություններին] չընտրես», սակայն սա մեծ վրդովմունք չի առաջացրել հայերի մոտ: Փոխարենը հայերին վրդովվեցրել է Հրաչյա Հարությունյանի անձնական նվաստացումը Ռուսաստանում: Այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը: Նա այս ֆենոմենը  բացատրել է նրանով, որ հայերը չունեն համախմբված ազգային արժանապատվություն, այլ միայն անձի արժանապատվություն:

«Այդ կադրերը տեսնելով՝ ամեն մեկը մտածել է, որ ինքը կարող էր խոպան լիներ Ռուսատանում, ինքը կարող էր խալաթով բերվեր դատարան», – ասել է Հարությունյանը: Այնուամենայնիվ, նման կենցաղային հողի վրա բողոքի ակցիաներ անելու համար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, թեև, ըստ բանախոսի, Հայաստանում բնակվողների մեծ մասը հակառուս չեն:

Ըստ նրա՝ անհնար է, որ կենցաղային հողի վրա ազգայնականություն լինի, ուստի պետք չէ հույս ունենալ, որ հայերը կսկսեն ավելի անհանդուրժող լինել ռուսաստնայան ճնշումների դեմ: 

Շանթ Հարությունյանի խոսքով՝ Ռուսաստանը նման կենցաղային դեպքը քաղաքականացնում է հատուկ նպատակով, այն է՝ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ խրախուսել, ինչը կարող է բերել նրան, որ Ռուսաստանում բնակվող բազմաթիվ հայեր լքեն այդ երկիրը: Այսպիսով, հայերի «թալեաթների ցուցակում» կարող են հայտնվել նաև որոշ ռուսներ:

«Ես խնդրում եմ Ռուսաստանի հասարակությանը ուշադիր լինել: Նման կենցաղային դեպքի քաղաքականացումը վատ հետևանքների է բերելու: Ռուսաստանում հակահայկական ջարդեր կարող են սկսվել: Իսկ ռուսները մեծահոգություն են ունեցել, չէ որ կայսրություն են ստեղծել: Եթե սկսեն ասել, որ «մենք ռուս ենք և ուրիշները մեր երկրում տեղ չունեն», կդառնան մեռնող կայսրություն, ինչպես երբ բյուզանդացիները սկսեցին ասել՝ մենք հույն ենք: Դա մեռնող կայսրության քայլ է: Եթե Հրաչյա Հարությունյանին երկու տարի պայմանական տան, սկսելու են հարձակվել հենց դատախազի վրա, նրանցից սկսելու են (դատախազը ազգությամբ հայ Գայանե Գրիգորյանցն է – խմբ)»,- ասել է Շանթ Հարությունյանը:

Հակահայկականության քարոզը կարող է բերել նրան, որ Ռուսաստաում ապրող հայերը ուղարկվեն հայրենիք և դժգոհեն, որ այդ դժբախտությունը Հայաստանից իրենց գլխին բերեցին:

Ըստ բանախոսի՝ Հրաչյա Հարությունյանի նվաստացուցիչ կադրերը ռուսական պետական հեռուստատեսություններով դրվել են հատուկ նպատակով և դա ոչ թե Հայաստանին ճնշելն է կամ Եվրամության հետ ասոցացման պայմանագիր չկնքել պարտադրելը, այլ կապ ունի 1921 թվականին կնքված ռուս-թուրքական պայմանագրի հետ:

«Էդ պայամանգրում նշված է, որ Թուրքիան ճանաչում է, որ Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակ է, տրվել են տարածքներ, այդ թվում՝ Նախիջևան և Ղարաբաղ, փոխարենը խոստացել է մուսուլման անջատողական ուժերին ճնշել»,- ասել է Շանթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այս պայմանագիրը վերահաստատվել է 2008 թվականի Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմից հետո, երբ Թուրքիան ԱՄՆ-ին դեմ է գնացել, «փակել է» սևծովյան տարածքը՝ թույլ տալով Ռուսաստանին «խփել» Վրաստանին: Տրամաբանական շարունակությունը լինելու է այն, որ Ռուսաստանն էլ, պայմանագրի համաձայն, պետք է այնպես անի, որպեսզի հայերը ճանաչեն ներկայիս հայ-թուրքական սահմանը և Ադրբեջանին թողնեն Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը:

Լրագրողի այն հարցին, թե ումն է այս ամենում մեծագույն մեղքի բաժինը՝ Շանթ Հարությունյանը պատասխանել է.

«Թուրքերը էլի որ մեզ գենոցիդ են արել, բայց մեծ է մեր մեղքի բաժինը: Դա չի նշանակում, որ թուրքերը հանցագործ չեն: Հիմա էլ մերն է ամենամեծ մեղքը, որ Ռուսաստանը սենց է վարվում մեզ հետ: Բայց իշխանությունները չեն կարող դուրս գալ Ռուսաստանի դեմ, քանի որ ԿԳԲ-ի ագենտ են»:

Tekali Taxi