Home / Հայաստան / Գարեգին Բ-ն գերեվարված զինծառայողի խնդրով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Գարեգին Բ-ն գերեվարված զինծառայողի խնդրով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 8-ին Ադրբեջանի տարածքում գերեվարված հայաստանցի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին:

Ինչպես Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Գարեգին Բ-ն խնդրել է քայլեր ձեռնարկել հայ զինվորի ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու համար:

Մեկ այլ գրությամբ Ամենայան Հայոց կաթողիկոսը խնդրել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:

Tekali Taxi