Home / Հայաստան / Ադրբեջանցի փորձագետը ծիծաղելի է համարում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները

Ադրբեջանցի փորձագետը ծիծաղելի է համարում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները

Հայաստանը ստիպված է լինել Ռուսաստանի թելադրանքի տակ, քանի որ մտել է Ղարաբաղ անունով վանդակը, որից միայն մի ելք կա՝ հրաժարվել Ղարաբաղից, կամ գտնվել Ռուսաստանից կախվածության մեջ: Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ մեկնաբանելով պաշտոնական Երևանի մտադրությունն անդամագրվել Ռուսաստանի հիմնած Մաքսային միությանը:

«Ցավոք, և Հայաստանը, և Ադրբեջանը դարձել են Ղարաբաղի գերիները: Ռուսաստանն այդ երկու երկրներին ճնշման տակ է պահում ու դարձրել է իր վասալները: Ապագայում Ադրբեջանը դեռ հնարավորություն կունենա դրանից ազատվելու, իսկ Հայաստանն արդեն հիմա այդ հնարավորությունը բաց թողեց: Տնտեսական տեսանկյունից Հայաստանը ոչ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում, այն աղքատ երկիր է՝ Ռուսաստանի հաշվին ապրող»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

«Ծիծաղս գալիս է, երբ լսում եմ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների մասին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի կրունկի տակ է գտնվելու այնքան ժամանակ, քանի դեռ առկա է Ղարաբաղի խնդիրը: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի ազատության աստիճանն ավելի բարձր է՝ նավթից ստացված եկամուտների հաշվին: Հայաստանը Ռուսաստանին պարտք է և չի պատրաստվում այդ պարտքերը վերադարձնել՝ իր աղքատ վիճակի պատճառով: Ի՞նչ Եվրամիության մասին կարող է լինել խոսքը, երբ այն այդքան խղճուկ վիճակում է»,- ասել է Ալիզադեն: 

Tekali Taxi