Home / Տեսանյութեր / Մաքսային միությունն ու Ասոցացման պայմանագիրը համատեղելը խնդրահարույց է. Ֆյուլե

Մաքսային միությունն ու Ասոցացման պայմանագիրը համատեղելը խնդրահարույց է. Ֆյուլե

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու իր ընտրության մասին, բարդ է պատկերացնել, որ Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը կկնքի Ասոցացման պայմանագիրը, ինչի շուրջ բանակցում էր ԵՄ-ի հետ: Այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

«Հաշվի առնելով այն  տեղեկությունը, որ հիմա ունենք, Մաքսային միությամբ  սահմանվող պատրավորությունները և ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի պարտավորությունները համատեղելը խնդրահարույց կլինի: Մենք հարգում ենք մեր գործընկերների սուվերեն իրավունքը ընտրելու՝  ինչ ինտեգրում և համագործակցություն են նախընտրում»,- ասել է Ֆյուլեն:

Tekali Taxi