Home / Տեսանյութեր / Տիգրան Առաքելյանին ազատ կարձակեն. համաներման նախագիծը հրապարակվել է

Տիգրան Առաքելյանին ազատ կարձակեն. համաներման նախագիծը հրապարակվել է

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը համաներմամբ ազատ կարձակվի: Այս մասին պարզ է դառնում Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ ներկայացրած համաներման նախագծից, որն այսօր նախ քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում, ապա ԱԺ լիագումար նիստում: Դրանից հետո էլ համաներման տեքստը հրապարակվելու է պաշտոնապես, սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ իր թղթակցին «հաջողվել է հայթայթել նախագիծը», որն էլ ամբողջությամբ հրապարակվել է թերթի այսօրվա համարում:

«ՀԺ»-ն ընդգծում է, որ համաներմամբ ազատվելու են նաև ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Համաներման նախագծի համաձայն, մասնավորապես, պատժից ազատվում են.

– առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները

– 60 տարին լրացած անձինք

– դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձինք, որոնք դատապարտվել են ա) առավելագույնը 5 տարի ազատազրկման և որոշումը ուժի մեջ մտնելու պահին կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը, բ) առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, որոնք որոշումը ուժի մեջ մտնելու պահին կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը

– այն անձինք, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է նշանակվել ա) առավալեգույնը 5 տարի ժամկետով, ինչպես նաև բ) առավելագույնը տասը տարի ժամկետով և որոշումը ուժի մեջ մտնելու պահին կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը

Համաներման տեքստն ամբողջությամբ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Tekali Taxi