Home / Հայաստան / ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երևանի ոստիկանապետի ճանապարհը. վերջինս խոստանում է պատժել

ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երևանի ոստիկանապետի ճանապարհը. վերջինս խոստանում է պատժել

ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին պատմել են խմբագրություն զանգահարած քաղաքացիները:

Նրանց խոսքով՝ Երևանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում։ Այդ հատվածում են «հավաքվում» ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, «ակտիվ» աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երևանի ոստիկանապետը պետք է անցնի այդ տեղով ու տեսնի իրենց աշխատանքը:

«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Կարապետյանից, ով ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի, բայց կփորձի պարզել ու պատժել նրանց. «Ես ոնց կարող եմ ժամը 21:00-ին տուն գնալ, երբ դա իմ բուն աշխատանքային փուլն է։ Մինչև Երևանը չհանգստանա, ես տուն չեմ գնում»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi