Home / Հայաստան / «Քաղաքապետը պոստում չէ». Կենտրոնի բնակիչները թույլ չեն տալու իրենց բակում շենք կառուցել

«Քաղաքապետը պոստում չէ». Կենտրոնի բնակիչները թույլ չեն տալու իրենց բակում շենք կառուցել

Սայաթ Նովա 10-12, Թումանյան 2-րդ անցուղի 5 հասցեներում գտնվող շենքերի բակում ոչ մի դեպքում նոր շենք-շինություն չի կառուցվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իրավաբան  Սամվել Մկրտչյանը:

Վերոշյալ հասցեների բնակիչները դեմ են, որպեսզի բակում գտնվող կաթսայատան վայրում բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենք կառուցվի: Նրանք պնդում են, որ կառուցապատում իրականացնող «Լարկո Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Հախվերդյանը ցանկանում է 230 քմ մետր մակարես օգտագործել, որի դեպքում, սակայն, փակվելու է նաև բակ տանող մեքենայի ճանապարհը ու հարակից շենքերի լուսավորությունը:

«Մեզ ձեռնոց է նետված ու այդ հրավերքը ընդունված է՝  սկսած թաղային հեղինակություններից, Երևանի քաղաքապետից, երկրի բարձրագույն իշխանություններից: Հիմա պրոբլեմը իրենցն է, թող մտածեն ՝ ոնց են կառուցելու», -ասել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ամենից շատը զայրացնում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարքագիծը:

«Մենք քաղաքապետ ընտրել ենք մի մարդու, որի ծրագրային դրույթների մեջ շատ կարևոր տեղ են զբաղեցրել Երևանի կառուցապատումը, բակերի բարեկարգումը և այլն: Կամ մեր քաղաքապետը պետք է պաշտոնապես հայտարարի՝ «հարգելիներս, ես ձեզ խաբել եմ, այդպիսի բան չկա, ես անհատների շահերն եմ պաշտպանում», կամ երկրորդ տարբերակ՝ «այստեղ կա այնպիսի կարևորագույն շահագրգռվածություն, ինչից ես հրաժարվել չեմ կարող», կամ էլ՝ «հարգելիներս, ներողություն եմ հայցում ձեզանից, վրիպել եմ, որովհետև չեմ եղել իմ պոստում»,- ասել է իրավաբանը:

Վերջինս շեշտել է, թե իրենք ցանկացել են խնդիրը քննարկել քաղաքապետարանի հետ, սակայն վերջինիս ներկայացուցիչները չեն ցանկացել դա անել:

«Պոստում չլինելը խնդիրը բերել է նրան, որ արվել է  չլսված հողհատկացում 1.20 մետր լայնությամբ և 18 մետր երկարությամբ: Համաձայն եմ այս շինարարությանը, բայց մի պայմանով՝ քաղաքապետը պետք է Հանրապետության հրապարակում այդ չափերով հատկացում անի, այլևս ձայնս չի լսվի», – եզրափակել է Մկրտչյանը:

Tekali Taxi