Հանքերի ազդեցությունը. Երևանում կցուցադրեն աշխարհի «ամենահարուստ» քաղաքը
Նազիկ Արմենակյանի, Իննա Մխիթարյանի և Անահիտ Հայրապետյանի «Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը» վերնագրով մուլտիմեդիա ֆիլմի ցուցադրությունը, համանուն խորագրով լուսանկարների ցուցահանդեսը և բաց քննարկումը նվիրված են լինելու մարդու կյանքի և առողջության վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցությանը: Ցուցահանդեսի հեղինակները թեմային անդրադառնալու են Քաջարան քաղաքի օրինակով:
Ինչպես նշված է կազմակերպիչ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի հաղորդագրության մեջ, ցուցահանդեսը նպատակ ունի տեղեկացնելու յուրաքանչյուրին թե Սյունիքի մարզում, թե Հայաստանի մյուս համայնքերում, որ անպատասխանատու հանքարդյունաբերությունը սպառնալիք է յուրաքանչյուրին։ Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 17:00-ին, «ՆՓԱԿ» նորարար փորձառական արվեստի կենտրոնում: ՆՓԱԿ-ը ֆիլմի ցուցադրությունը և ցուցահանդեսը կհյուրընկալի մինչև հոկտեմբերի 12-ը:
Ծրագիրն իրականացվում է «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան»-ի Արվեստ և Մշակույթ ծրագրի աջակցությամբ: