Home / Հայաստան / Բերման ենթարկվածին բաժնում ծեծած օպերներին ազատ արձակեցին համաներմամբ

Բերման ենթարկվածին բաժնում ծեծած օպերներին ազատ արձակեցին համաներմամբ

Այսօր Երևանի Կենրտոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել երկու օպեր-լիազորներին, ովքեր, համաձայն մեղադրականի, Ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծի էին ենթարկել քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանին: Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, օպեր-լիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը ազատվել դատարանի դահլիճից.  դատարանը նրանց նկատմամբ համաներում է կիրառել:

Օպեր-լիազորներ մեղադրվում են պաշտոնական կեղծում կատարելու և, իրենց լիազորությունները գերազանցելով, ուրիշին և պետությանը էական վնաս պատճառելու մեջ: Ըստ մեղադրականի՝ բերման ենթարկելով Հովսեփյանին՝ Բախբուդարյանը և Բարսեղյանը ծեծել են նրան՝ մի շարք գողությունների մեջ խոստովանություն կորզելու համար, և դա արել են հոկտեմբերի 3-ին, մինչդեռ խախտումով արձանագրության մեջ գրել են, թե Հովսեփյանին բերման են ենթարկել միայն հոկտեմբերի 4-ին: Դատարանում Հովսեփյանը նշել է, որ ծեծի ենթարկողները երկուսը չեն եղել, այլ մի քանի ոստիկան: Տուժողի պնդմամբ՝ ոստիկաններն «արվամոլներ են բերել բաժին և սպառնացել, որ կփչացնեն իրեն»: Ռոբերտ Հովսեփյանը նաև ասել էր, թե Կենտրոնի ոստիկանության քննչականի նախկին պետ Արթուր Մկրտչյանը օպեր-լիազորներին ասել է. «էնքան ջարդեք, մինչև խոստովանի»:

Դատարանում Մկրտչյանը հերքել է Հովսեփյանի այդ պնդումը, ինչպես նաև տուժածի այն հայտարարությունը, թե ինքը Հովսեփյանին կոնյակ է տվել ու ասել. «Խմի, հանգստացի, ապրես, որ խոստովանեցիր»:  

Tekali Taxi