հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Առաջին ատյանի դատարանի կողմից 2012 թվականի հուլիսին 6 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը հայտարարել է, որ նրա պատժաչափը կրճատվում է կիսով չափ և նրա նկատմամբ համաներում է կիրառվում: Առաքելյանը մեղադրվել էր 258-րդ հոդվածով (խուլիգանության) և 316-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելը): Քաղբանտարկյալն արդարացվել է 2-րդ մասով (վտանգավոր բռնություն կիրառելը): Նշենք, որ Առաքելյանը անազատության մեջ եղել 2 տարի 2 ամիս:

Նույն գործով մեղադրված Արտակ Կարապետյանը, ով նախկինում 3,5 տարի էր ստացել, նույնպես ազատվել է համաներմամբ: Նրա պատժաչափը կրճատվել է 6 ամսով՝ հասցվելով 3 տարվա: Նրան նույնպես արդարացրել են 316-րդ հոդվածով:

Գործով անցնող ՀԱԿ-ի մյուս երկու ակտիվիստները՝ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը, ովքեր խուլիգանության մեղադրանքով 2 տարի էին ստացել առաջին ատյանի դատարանի կողմից, այսօր 2 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտվել՝ Քիրամիջյանը 6 ամիս, իսկ Գևորգյանը 1 տարի փորձաշրջանով:

Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը սխալ է դատապարտվել և 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադղեպի կապակցությամբ այլ քրեական գործ պետք է հարուցվի: