Home / Հայաստան / «Սիբիր»-ը պարզաբանել է՝ ինչու է ուշանում Երևան-Մոսկվա չվերթը

«Սիբիր»-ը պարզաբանել է՝ ինչու է ուշանում Երևան-Մոսկվա չվերթը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր վաղ առավոտից «Սիբիր» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Մոսկվա չվերթի հետաձգվելու հետ կապված  ուղևորների խուճապն ու անորոշ իրավիճակը  արդեն հարթվել է: Այս մասին Еpress.am-ին հայտնել են ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչությունից:

Ուղևորների շրջանում անհանգստությունը սկսվել էր այն բանից հետո, երբ օդանավակայանից տեղեկացրել էին, թե ինքնաթիռի վնասվելու պատճառով անորոշ ժամանակով հետաձգվելու է առավոտյան ժամը 05:30-ի Երևան-Մոսկվա չվերթը:

Ուղևորներին զայրացրել էր այն հանգամանքը, որ 03:30-ի դրությամբ  իրենց գրանցել էին, իսկ ավելի ուշ ասել էին, որ դուրս գան սպասասրահից՝ այդպել էլ չպարզաբանելով՝ թռիչքը կայանալո՞ւ է, թե ոչ:

«Մոսկվայից ժամանող ինքնաթիռի վայրեջքից հետո կասկածներ են եղել, որ տեխնիկական անսարքություններ  կան, ինչի մասին էլ ուղևերներին տեղեկացրել ենք: Անվտանգությունից ելնելով՝ այս պահին «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերության տեխնիկական անձնակազմի կողմից օդանավը ստուգման է ենթարկվում, ինչի համար որոշ ժամանակ կպահանջվի: Թռիչքը կկայանա ժամը 14:30-ին,  ուղևորները տեղեկացված են, ամեն ինչ նորմալ է: Ով ցանկացել է՝ սնունդ է տրամադրվել, անվճար կարգով  փոխվել են տոմսերը, հյուրանոց է տրամադրվել:  Հիմա մարդիկ հանգիստ են, սպասում են իրենց չվերթին՝ ոչ մի դժգոհություն չկա», – ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Tekali Taxi