Home / Հայաստան / Վարչապետի 2 չարտերի վրա բյուջեից 130 հազար դոլար է ծախսվել

Վարչապետի 2 չարտերի վրա բյուջեից 130 հազար դոլար է ծախսվել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է օգտվել չարտերային չվերթերից, ինչը բավական թանկ է նստում բյուջեի վրա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ՀՀ քաղաքացիների համար Տիգրան Սարգսյանի երկու այցերն արժեցել են ավելի քան 58,5 մլն դրամ կամ մոտ 130 հազար ԱՄՆ դոլար։ Մոսկվա այցի համար հատուկ չվերթ կազմակերպելու նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 21 մլն, իսկ Բրյուսել այցի համար՝ ավելի քան 37.5 մլն դրամ։

Երկու չվերթերն էլ իրականացրել է նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը։ Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Էյր Արմենիան» պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi