Home / Տեսանյութեր / Սայաթ-Նովայի փողոցում սկսվեց շինարարությունը. բողոքող բնակիչներին ուժով հեռացրեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սայաթ-Նովայի փողոցում սկսվեց շինարարությունը. բողոքող բնակիչներին ուժով հեռացրեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սայաթ-Նովա 10 և 12 հասցեում գտնվող շենքերի բակում այսօր մեկնարկել են «Լարկո-գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքները: Բնակիչների կամքին հակառակ՝ մի քանի րոպեների ընթացքում ընկերության ներկայացուցիչներին հաջողվել է թիթեղներով պարսպապատել են բակի կաթսայատունը և ուժ կիրառելով հեռացրել բնակիչներին նշված տարածքից:

Վաղ առավոտից բակում հայտնված ոստիկանների փոքրաթիվ խմբերը շինարարության դեմ պայքարող բնակիչների մոտ կասկածներ են առաջացրել, որ շուտով բակում ինչ-որ բան է տեղի ունենալու: Ավելի ուշ տարածք են եկել մեծ թվով ոստիկաններ ու մի քանի տասնյակ անծանոթ երիտասարդներ, ովքեր պարբերաբար հայտնվում են նշված բակում ու տարատեսակ սպառնալիքներ հնչեցնում բնակիչների հասցեին:

Վերջիններիս ոստիկանները զգուշացրել են, որ շուտով իրենց հետ հանդիպման է գալու քաղաքապետարանի ներկայացուցիչը: Տարածք ժամանած Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հետ զրույցում  բնակիչները պնդել են, թե շինարարությունն ապօրինի է ու իրենք թույլ չեն տա գրավել իրենց բակը: Ասատրյանը պատասխանել է, թե կառուցապատողն ունի շինարարության բոլոր իրավունքները:

Բնակիչները հայտնել են, թե քաղաքապետարանն իրենց անտեսել է, ու մինչ օրս որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնվել:

«Դուք մեզ ոչնչության տեղ դրեցիք, մինչդեռ ես կանգնած եմ եղել Տարոն Մարգարյանի ու Հանրապետականի կողքը, բայց ինքը 10 րոպե ժամանակ չունի իմ ձայնը լսելու, ու դրա համար բոլորը թքում են երեսիս, ասում են՝ «տիկին Անաիդա, դուք ում տվեցիք մեր ձայները»: Մեզ տեռորի են ենթարկում ու ամբոխ կամ բոմժեր են կոչում: Այսինքն՝ երբ որ մեր ձայները պետք էին, մենք ամբոխ չէինք, մենք կողքը կանգնած էինք, տալիս էինք մեր ձայները, մենք ամբոխ չէինք, մենք բոմժ չէինք», -հարցրել է հարակից շենքի բնակիչներից մեկը՝ Անաիդա Հովհաննիսյանը, և հավելել՝ «մենք ենք ձեզ ընտրել, մենք էլ կհանենք»:

Ասատրյանի հեռանալուն պես մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել ու ուժով հեռացրել կաթսայատան մուտքի մոտ հավաքված կանանց, այնուհետ  անծանոթ երիտասարդների մասնակցությամբ ավտոտնակից դուրս են բերվել ձողերն ու շինարարական գործիքները, և սկսվել է պարսպապատումը:

4sayatnova

3sayatnova

Բնակիչուհիներից մեկը՝ Հռիփսիմե Պետրոսյանը, պառկել է ավտոտնակի մուտքի մոտ, սակայն ոստիկանները  հեռացրել են  նրան ու շինարարության դեմ պայքարող մյուս կանանց:

2sayatnova

Մինչ կառուցապատողը զբաղված էր շինարարական աշխատանքներով, բնակիչները շտապ ժողով են հրավիրել ու փաստաբանի ներկայությամբ որոշել են դիմել դատարան: Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա փողոցի 10 և 12 շենքի բնակիչները դեմ են, որպեսզի բակում գտնվող կաթսայատան վայրում բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենք կառուցեն: Բնակիչները նշում են, որ կառուցապատողը ցանկանում է 230 քմ մետր մակարես օգտագործել, որի դեպքում, սակայն, փակվելու է նաև բակ տանող մեքենայի ճանապարհը:

1sayatnova

Tekali Taxi