Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ. Արվեստագետներին 4 ժամ բաժնում են պահել Շանթ Հարությունյանի գրաֆիտիի համար

ՎԻԴԵՈ. Արվեստագետներին 4 ժամ բաժնում են պահել Շանթ Հարությունյանի գրաֆիտիի համար

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի 4 անդամները՝ Արթուր և Արա Պետրոսյանները, Կարեն Օհանյանն ու Էդգար Ամրոյանը, նոյեմբերի 10-ին՝ 20:00-ի սահմաններում, բերման են ենթարկվել Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանության բաժին: Նրանք Ազգային ժողովի պատերին նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիներ են արել, որոնց մի մասը ավելի ուշ ջնջել են ոստիկանները: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո տեղեկացրել է, որ արվեստագետներին բերման են ենթարկել քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի կասկածանքով (գույքը դիտավորությամբ փչացնելը կամ վնասելը), սակայն մեղադրանք չեն առաջադրել: «Արտ լաբորատորիա» խմբի անդամները ոստիկանության բաժնից դուրս են եկել՝ այնտեղ 4 ժամ անցկացնելով:

Epress.am-ի հետ զրույցում Արթուր Պետրոսյանը պատմել է դեպքի մանրամասները:

shantgraffiti