2026 թ. հունիս 3, չորեքշաբթի

Ուկրաինացի նախարարները լքում են կառավարության շենքը ետնամուտքից

Ուկրաինայի Կառավարության տան մուտքի մոտ շարունակվում են բախումները ցուցարարների ու ոստիկանության միջև. նախարարները շենքը լքում են ետնամուտքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վլադիմիր Արևը: Ըստ գրառման՝ նախարարներից մի քանիսը լքել են շենքը ծառայողական մեքենանաներով:

Արևը հավելել է, որ հիմնական ակցիան տեղի է ունենալու այսօր՝ ժամը 18:00-ին՝ Եվրոպական հրապարակում (Եվրոմայդանում):

Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի կառավարության կենտրոնական մուտքի մոտ բախումներ են գրանցվել եվրաինտեգրման համար պայքարող ցուցարարների ու իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, որի ընթացքում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Դեպի Կառավարության տուն են շարժվել նաև Կիևի Եվրոպական հրապարակում հավաքված ցուցարարները: Շուրջ հազար ցուցարարներ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցության պատգամավորներ, ձեռքներին պահել էին «Ազատություն Յուլյային», «Ուկրաինան դեպի Եվրամիություն» գրությամբ պաստառներ: