Home / Հայաստան / Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տանելու որոշման դեմ բողոքը պետք է քննվի 3 օրում

Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տանելու որոշման դեմ բողոքը պետք է քննվի 3 օրում

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: «168 ժամ» պարբերականի հետ զրույցում Պետրոսյանն ասել է, որ դատարանը պետք է բողոքը լսի առաջին ատյանից նյութերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:

Հարությունյանին նոյեմբերի 20-ին ուշ երեկոյան «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Նուբարաշենի» հոգեբուժարան՝ դատահոգեբուժական փորձաքննության համար:

Հոգեբուժարան է տեղափոխվել նաև նոյեմբերի 5-ի դեպքերից հետո ձերբակալված Անուշավան Գրիգորյանը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում