Home / Հայաստան / Պարույր Հայրիկյանը դադարեցրեց նստացույցը, քանի որ իր պահանջը կատարվել է

Պարույր Հայրիկյանը դադարեցրեց նստացույցը, քանի որ իր պահանջը կատարվել է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր ժամը 12:00-ից սկսված բողոքի ակցիան, քանի որ պարզել են, որ Սերժ Սարգսյանի Վիլնյուս գնալը օրակարգում է: Այս մասին քիչ առաջ Еpress.am-ի հետ զրույցում ասել է նախագահի նախկին թեկնածուն:

Նշենք, որ Հայրիկյանը Սերժ Սարգսյանին կոչ էր արել անպայման գնալ Վիլնյուս ու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել, քանի որ «Հայաստանը ազատ պետություն է ու Մոսկվայի հետ կնքած որևէ փաստաթուղթ չունի»:

«Մեր պահանջը, որ նախագահը պետք է գնա, իրականություն է դարձել: Տագնապ կար, որ նա կարող է չգնալ, բայց հիմա հանգիստ ենք ու հավաքում ենք պաստառները», – ասել է ԱԻՄ առաջնորդը:

Նա նաև ընդգծել է, թե դադարեցնում են նախօրոք խոստացած եռօրյա բողոքի ակցիաները և սպասում նորանոր զարգացումների:

Ավելի վաղ վերջինս հայտարարել էր, թե Մաքսային միության վերաբերյալ ընդամենը հայտարարարություն է արված, նույնիսկ տևական բանակցություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ ընկերակցության զարգացմանը, հարաբերությունների ընդլայնմանը, ապա այստեղ պատկերն այլ է, այստեղ լուրջ աշխատանք է տարվել, ու կա որոշակի փաստաթուղթ, որը պետք է նախաստորագրել:

«Ես այսօր այստեղ ինձ չեմ ներկայացնում, ոչ էլ՝ ԱԻՄ-ը: Ես այսօր եկել եմ խոսելու այն 70%-ից ավելի մարդկանց անունից, ովքեր դեմ են բռնապետների հետ դաշինք կազմելու Հայաստանի իշխանության՝ գուցե պարտադրված ցանկությանը», – ասել է Հայրիկյանը:

Tekali Taxi