Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ջերմաստիճանը նվազում է․ առավել ցուրտ վայրերում՝ մինչև -23

Հայաստանում ջերմաստիճանը նվազում է․ առավել ցուրտ վայրերում՝ մինչև -23

Հայաստանում դեկտեմբերի 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին և 13-ի գիշերը սպասվում են տեղումներ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը։ Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մազրերում, ինչպես նաև Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի լեռնային շրջաններում գալիք 2 օրերին ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչև -23, իսկ ցերեկը մինչև -15։

Այլ մարզերում գիշերը ջերմաստիճանը կկազմի -5-ից -11, ցերեկը +1-ից -5։

Երևանում դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 13-ի գիշերը հնարավոր են տեղումներ։ 12-ին սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

Գալիք օրերին օդի նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի դեկտեմբերի 10-ի և 11-ի գիշերը՝ -13։ Ցերեկային ժամերին կգրանցվի -3-ից 0։