Home / Տեսանյութեր / Ապահովագրական ընկերություններն անհատ տաքսիստների հետ ԱՊՊԱ պայմանագիր չեն կնքում․ թերթ

Ապահովագրական ընկերություններն անհատ տաքսիստների հետ ԱՊՊԱ պայմանագիր չեն կնքում․ թերթ

Անհատ տաքսիների վարորդները չեն կարողանում ԱՊՊԱ պայմանագիր կնքել։ Ապահովագրական ընկերությունները տաքսու վարորդներին մերժում են՝ պատճառաբանելով, թե ռիսկը բարձր է, իրենք մեծ վնասներ են կրում։

Անգամ եթե ապահովագրում են, ապա առաջարկում են ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի մատչելի է, այլ 3 ամսով և անպայման «անսահմանափակ վարորդներ» դրույթով։ Այս դեպքում, «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանի խոսքով, ԱՊՊԱ պայմանագրի գինը շեշտակի ավելանում է. «Մինչև 80 ձիաուժ մեքենան մեկ տարվա համար ապահովագրելու արժեքը կազմում է 38 000 դրամ, իսկ երբ երեք ամսով և «անսահմանափակ վարորդներ» դրույթով է լինում, ապա 3 ամսվա համար վարորդը վճարում է 20 500 դրամ, այսինքն՝ մեկ տարվա համար այն կազմում է 82 հազար դրամ»։

Խնդրի մասին երեկ թերթի հետ զրույցում բարձրաձայնել է 51-ամյա Վաչիկ Ավետիսյանը. «Մոտեցել եմ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերություն, որտեղ ասացին, որ սովորական տաքսիներ չեն ապահովագրում, նախ դիմում պետք է գրեմ, յոթ օր սպասեմ, կպատասխանեն կամ այո, կամ էլ ոչ։ Տոներն արդեն մոտենում են, եթե չհասցնեմ ապահովագրել կա՜մ չպետք է մեքենան վարեմ, կա՜մ էլ տուգանվելու եմ»։

«Ռոսգոսստրախ»-ի մամուլի քարտուղար Էմմա Մոժարովան «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ յոթ օրվա ընթացքում կուսումնասիրեն քաղաքացու դիմումը, որից հետո պայմանագիր կկնքեն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Tekali Taxi