Home / Հայաստան / ՍԴ-ն կարող է 6 ամիս քննել կուտակայինի մասին ԱԺ խմբակցությունների դիմումը

ՍԴ-ն կարող է 6 ամիս քննել կուտակայինի մասին ԱԺ խմբակցությունների դիմումը

Կախված իշխանությունների քմահաճույքից, կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականության մասին վերջնական որոշման հրապարակումը ՍԴ-ն կարող է ձգձգել մի քանի ամիս, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը երեկ հրապարակայնորեն հայտարարել է, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի դիմումը վիճահարույց օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ն ստացել է երեկ առավոտյան։ Թերթը գրում է, որ, ըստ ՍԴ կանոնակարգի 18 հոդվածի, դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 12 ժամ հետո աշխատակազմի ղեկավարը լուծում է դիմումի ընդունման կամ վերադարձման հարցը։ Նույն փաստաթղթի հաջորդ հոդվածով, դիմումի նախնական ուսումնասիրության համար սահմանված է 30-օրյա ժամկետ։ Իսկ ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՍԴ-ն նման գործերով որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո։

«Իհարկե, ՍԴ-ն կարող է «բարի կամք» դրսևորել և վերոնշյալ դիմումին արագ ընթացք տալ, բայց այս պահին դժվար է ասել, թե վերևից իջեցված հրահանգն ինչպիսին է», – եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi