Home / Տեսանյութեր / ԱԺ-ում սկսել են քննարկել Ռուսաստանի հետ կնքած «վասալային պայմանագիրը»

ԱԺ-ում սկսել են քննարկել Ռուսաստանի հետ կնքած «վասալային պայմանագիրը»

Ազգային ժողովում քիչ առաջ քննարկման է դրվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը։ Զեկուցողին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցեր են ուղղել 14 պատգամավորներ: Նախարարը, ներկայացնելով համաձայնագիրը, խնդրել է այն վավերացնել, քանի որ դրանով «ամրապնդվելու են երկու երկրների տնտեսական հարաբերությունները»։ Հիշեցնենք, որ համաձայնագրով Հայաստանի կառավարությունն իրեն պատկանող ընկերության 20%-ը հանձնում է ռուսաստանյան կողմին։

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրել է՝ արդյոք այս համաձայնագիրը վավերացնելուց հետո Հայաստանը կկարողանա հետագայում Իրանի կամ այլ երկրի հետ բանակցել ավելի լավ գներով գազի ներկրման շուրջ:

Նախարարն ասել է, որ համաձայնագիրը որևէ նման սահմանափակում չի դնում Հայաստանի կառավարություն դեմ:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը պնդել է, որ իրեն խաբված է զգում:

«Դուք այս ամբիոնում բազմիցս կանգնած եք եղել և բազմիցս ասել եք, որ գազի գինը չի բարձրացել: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել [2011 թվականից]: Դուք չեք եկել, հարցը չեք ներկայացրել: Առավել ևս, ձեզ հարց է տրվել՝ արդյոք գազի գինը բարձրացել է, դուք հերքել եք: Հիմա եկել եք, ուզում եք մեզ մասնակից դարձնեք մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք: Ե՞րբ է գինը թանկացել, ինչո՞ւ եք դա թաքցրել ժողովրդից»,- հարցրել է Օսկանյանը:

Նախարար Արմեն Մովսիսյանը պնդել է, որ ինքը չի խաբել, այլ ասել է, որ գնում էր բանակցային գործընթաց:

«Այդ պարտքը կուտակվել է 2011 թվականից: Թե ինչքան կլիներ պարտքը, միայն բանակցություններից հետո պարզ դարձավ: Մի մասը վերցնում են իրենց վրա, մյուսը՝ մենք պետք է փակենք», – ասել է Մովսիսյանը:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պայմանագիրը որակել է որպես «վասալային»:

«Կխնդրեի ուշադիր կարդալ, այս պայմանագրում «վասալային հարաբերություններ» չկան», – ասել է նախարարը: 

Tekali Taxi