Home / Հայաստան / ԱԺ անվտանգության պետը լրագրողներին խորհուրդ է տվել «գործով զբաղվել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ անվտանգության պետը լրագրողներին խորհուրդ է տվել «գործով զբաղվել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ակցիա են անցկացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնի մասին պայմանագրի վավերացման դեմ, որից հետո լրագրողների օթյակ են բարձրացել ԱԺ անվտանգության մի քանի աշխատակիցներ, ովքեր հորդորել են լրագրողներին դադարեցնել ակցիան։

Լրագրողներն այդ պահին սկսել են ոտքերով գետնին և ձեռքերով պատուհանին հարվածել: Անվտանգության աշխատակիցները խլել են լրագրողներից մեկի պաստառը, որի վրա գրված է եղել «Դեմ ենք ռուսական գազին»։ Այնուհետև նույն օթյակ է եկել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը, ումից լրագրողները պահանջել են հետ վերադարձնել պաստառը:

Նրանք նաև պահանջել են բացատրել, թե ինչ իրավունքով է անվտանգության պետը մտել լրագրողների օթյակ։ Հայրապետյանը պատասխանել է, որ ամեն տեղ լինելու իրավունք ունի և կհեռանա այն ժամանակ, երբ կցանկանա:

Հայրապետյանը նաև ասել է, թե չգիտի՝ ով է տարել պաստառը, և հորդորել է լրագրողներին զբաղվել իրենց գործով, այսինքն` ԱԺ իրադարձությունների լուսաբանմամբ և ոչ թե նիստի ընթացքը խաթարելով: 

Tekali Taxi