Կառավարության 3-րդ շենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, կաբինետից կաբինետ լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է՝ մարզեր տեղափոխվեն ոչ միայն սպորտի և երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությունները. այլ նաև այլ գերատեսչություններ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Սպորտի և մշակույթի նախարարությունների տեղափոխությունը խուճապի է մատնել շատերին, քանի որ այն երևանաբնակների համար իսկական բոթ է։ Երևանից մարզ գնալը և ճանապարհի, և ժամանակի, և աշխատավարձի առումով ձեռնտու չէ մարդկանց։
Դա նշանակում է, որ իրենց գործազրկություն է սպառնում, փոխարենը Շիրակի մարզում մի քանի հարյուր հոգու համար աշխատատեղ կբացվի։ Բայց կառավարությունից երեկ մեր թղթակցին վստահեցրել են, որ բացի վերոնշյալ երկու նախարարություններից, այլ նախարարությունների մասին խոսք չի գնում, և խուճապն անհիմն է»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում