Դեկտեմբերի 24-ին, ժամը 00։10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում։
Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում է, որ բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան տաքսի է եղել, որի ուղևորն էր Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Վերջինս «Նաիրի» բժշկական կենտրոնում է գանգուղեղային վնասվածքով, նրա վիճակը գնահատվում է կայուն։