Տնտեսագիտական համալսարանում երեկ տեղի է ունեցել հանցագործություն, ռեկտորը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, և գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը պետք է արձագանքեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Գլխավոր դատախազը պետք է սկսի քրեական գործ: Եթե նրանք էլ, ՄԻՊ-ն էլ չարձագանքեն այս դեպքին, կարելի է ասել, որ նրանք էլ այդ շղթայի մի մասն են»,- ասել է Զարուհի Փոտանջյանը:
Նա Տարոն Մարգարյանին խորհուրդ է տվել թողնել քաղաքապետի պաշտոնը, քանի որ, եթե նա չշարունակի զբաղվել գիտությամբ, «գիտությունը մեծ բան կկորցնի»:
Փոստանջյանն ասել է, որ ինքը գիտությամբ զբաղվելու և մանդատները թողնելու կոչ արել է նաև Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, ովքեր զբաղեցնում են համապատասխանաբար ԵՊՀ-ի և ՀՊՏՀ-ի խորհուրդների նախագահների պաշտոնները: