Քրեական գործ հարուցվում է փաստի առթիվ, այլ ոչ թե որևէ երևույթի վերաբերյալ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի դատական համակարգում առկա կոռուպցիայի մասին ՄԻ պաշտպանի զեկույցից հետո քրեական գործեն են հարցուցվել։ Հիշեցնենք, որ զեկույցում, որը հիմնված է ՄԻՊ գրասենյակի կողմից անցկացված հարցումների վրա, օմբուդսմենը ներկայացրել էր դատական կաշառքի սակագները։
«Ցանկացած երևույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր, փաստերին պետք է գնահատական տրվի», – կրկնել է Կոստանյանը։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող անուններին, ապա, դատախազի խոսքով, իրենք յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ մանրամասն հաղորդագրություն են ներկայացրել։
Կոստանյանի խոսքով՝ որոշումից դժգոհ փաստաբանը որպես կանոն նշում է, որ որոշումը ապօրինի է, հետևրաբար քննիչը և դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ վերևից հանձնարարական ունեն։ «Որևէ փաստաբան չի ասել կամ հայտարարություն չի եղել, որ տեղի թէ ունեցել կաշառքի կամ կոռուպցիոն այլ դրսևորման փաստ», – ասել է դատախազը։