Շանթ Հարությունյանի հետ տեսակցությունների արգելքը հանվել է
Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին նրա հետ ձերբակալված այլ քաղբանտարկյալների՝ հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցում տեղեկացրել է Շանթ Հարությունյանի որդին։
«Մեր պայքարի արաջին պտուղները ստացանք։ Այժմ գնում եմ պապայի մոտ, իսկ հետո կշարունակենք պայքարը հանուն նրանց ազատության։ Ազատություն քաղբանտարկյալներին», - իր էջում գրել է Շահեն Հարությունյանը։