Երեկ մահացած ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քր․ օրենսգրքի 376-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Տավուշի մարզի Կոթի գյուղից մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված զինվորը, ըստ նախնական պաշտոնական տեղեկատվության, մահացել էր Էջմիածնի Վաղարշապատի հիվանդանոցում հունվարի 20-ի առավոտյան։ Հիվանդանոցում galatv.am-ին հայտնել էին, որ երիտասարդին արդեն մահացած վիճակում են բերել հիվանդանոց կամ նա մահացել է մուտքի մոտ, քանի որ նրան անգամ չեն հասցրել վերակենդանացման բաժին։