Home / Տեսանյութեր / Պետական գանձարանում գտնվող թանկարժեք իրերը չեն վաճառվելու. նախարար

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք իրերը չեն վաճառվելու. նախարար

Կառավարությունն աճուրդի չի հանելու և չի վաճառելու պետական գանձարանում գտնվող թանկարժեք իրերը՝ ոսկի, ադամանդ, մարգարիտ և այլն: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մամուլը սխալ է մեկնաբանել «ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 880-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

«Այս որոշման իմաստն է չվաճառել թանկարժեք իրերը։ Նախկինում կար նման որոշում, չէին կատարել, քանի որ միջազգային շուկայում գները նվազել են: Այսօր ֆիքսում ենք, որ այս պահին չենք վաճառում»,- ասել է Սարգսյանը:

Կառավարությանը ներկահացված որոշման նախագծում որպես իրավական ակտի հիմնավորում, մասնավորապես, նշված էր, որ պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքների պահպանումը «ոչ արդյունավետ և աննպատակահարմար է»:

Իսկ նախագծի նպատակներից մեկն էլ Հայաստանի արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման, ծախսման ապահովումը և կառավարման համակարգի բարելավումն էր: