Home / Հայաստան / Ինչո՞ւ Կառավարությունը հրաժարական չի տալիս․ ԱԺ նախագահը հարցին չի պատասխանել

Ինչո՞ւ Կառավարությունը հրաժարական չի տալիս․ ԱԺ նախագահը հարցին չի պատասխանել

Ինչո՞ւ Կառավարությունը հրաժարական չի տալիս: Այս հարցն Ազգային ժողովում այսօր բարձրացրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոսանոց աճ, ապա հրաժարական պետք է տա:

«Կառավարությունը պետք է 2013 թվականին 7 տոկոս տնտեսական աճ ապահովեր: Կառավարության ներկայացուցիչներն իրենց ասուլիսներում խոստովանում են, որ տնտեսական աճն առավելագույնը կլինի 3.5-4 տոկոսի սահմաններում: Հարցս հետևյալն է. ինչո՞ւ կառավարությւոնը հրաժարական չի տալիս։ Մի՞թե այն պատճառով, որ ձեր իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությւոնները, տված խոստումները, որևէ արժեք չունեն», – հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է. «Պարոն Փաշինյան, ես ձեզ հետ շատ հանգիստ եմ խոսում, բայց դուք բարկանում եք, ինչո՞ւ եք բարկանում, ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»:

Աբրահամյանի խոսքից հետո պատգամավորներն անցնան այլ հարցերի քննարկմանը։

Tekali Taxi