Կորեայում ցողունային բջիջների թերապիան Սերժ Սարգսյանին այնքան է դուր եկել, որ արձակուրդից վերադառնալուց հետո արտասահման կատարած իր առաջին իսկ այցի ժամանակ նա անդրարդաձել է այդ թեմային, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ժամանակ ստորագրվել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր, որոնցից մեկն էլ վերաբերում է ցողունային բջիջների փոխպատվաաստմանը:
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Պրահայի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի ու «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» չեխական նորարարական ընկերության հետ այսուհետ կհամագործակցի մարդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման համար տեխնոլոգիաների մշակման շուրջ: